Աշխարհ

27.12.2016 13:00


ԱՄՆ–ում բանտից 6 կալանավոր է փախել զուգարանով

ԱՄՆ–ում բանտից 6 կալանավոր է փախել զուգարանով

ԱՄՆ Թեննեսի նահանգում 6 կալանավոր է փախել զուգարանով։ Այս մասին հայտնում է «Sky News»–ը։

Կալանավորներին հաջողվել է տեղից պոկել զուգարանակոնքը, որից հետո նրանք անցք են բացել դրա հետևում գտնվող բետոնի մեջ։ Նշվում է, որ այդ բետոնն ավելի վաղ վնասվել էր սանտեխնիկայի վերանորոգման ժամանակ։

Կալանավորները դուրս են եկել բանտից սողեսող ու փախել։ Նրանցից 5–ին հաջողվել է բռնել։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը