Աշխարհ

27.12.2016 19:35


Իսպանիայի քաղաքապետը Սուրբ ծննդին մերկապարուհիներ է հրավիրել թոշակառուների համար (տեսանյութ)

Իսպանիայի քաղաքապետը Սուրբ ծննդին մերկապարուհիներ է հրավիրել թոշակառուների համար (տեսանյութ)

Իսպանական Լոզոյա Դել Վալլեի քաղաքապետ Խոսե Մանուել Խիմենեսը թոշակառուների համար սուրբծննդյան երեկույթ է կազմակերպել մերկապարուհիների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է «Вести.Ru»–ն։

Այդ նախաձեռնությունը, սակայն, տարիքով շատ թոշակառուների դուր չի եկել. նրանք հեռացել են անմիջապես շոուի ժամանակ։ Մնացածները զվարճացել ու ծափահարել են։

Խոսե Մանուել Խիմենեսը ներողություն է խնդրել բոլոր դժգոհներից։ Նա նշել է, որ նման միջոցառում մեծահասակների համար առաջին անգամը չէ, որ կազմակերպում է։ Բացի այդ, նա արդարացել է, որ պարուհիները մերկ չեն եղել. նրանք պարզապես մարմնագույն թափանցիկ հագուստ են կրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը