Աշխարհ

27.12.2016 21:50


Թուրքիայում մահացել է Սիրիայում վիրավորված ևս մեկ զինծառայող

Թուրքիայում մահացել է Սիրիայում վիրավորված ևս մեկ զինծառայող

Դեկտեմբեի 27-ին հիվանդանոցում մահացել է դեկտեմբերի 21-ին Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ վիրավորված Թուրքիայի ԶՈւ պայմանագրային զինծառայող Մուհամմեդ Բոզարսլանը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Այսպիսով դեկտեմբերի 21-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների և Թուրքիայի ԶՈւ զինծառայողների բախումների արդյունքում սպանվածների թիվը հասավ 17-ի:

Միևնույն ժամանակ թուրքական կողմը հայտնում է, որ Թուրքիայի օդուժը Ալ-Բաբի մոտակայքում ոչնչացրել է 158 թիրախ և «շարքից հանել է» ԻՊ 13 զինյալի:

Դեկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ հիվանդանոցում մահացել է ավելի վաղ վիրավորված պայմանագրային զինծառայողներից Մեհմեթ Ունալը:

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը