Աշխարհ

28.12.2016 10:15


Փարիզում Տու–154–ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգիստ է անցկացվել (տեսանյութ)

Փարիզում Տու–154–ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգիստ է անցկացվել (տեսանյութ)

Ֆրանսիայում նախօրեին երեկոյան Սև ծովում կործանված Տու–154–ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգիստ է անցկացվել։ Սգո արարողությունը կայացել է Փարիզի մայր տաճարում։ Այնտեղ են հավաքվել ռուսական համայնքի ներկայացուցիչները, դիվանագետներ, ինչպես նաև քաղաքի բնակիչներ։ Նրանք մոմեր են վառել և աղոթել զոհվածների համար։ Այս մասին փոխանցում է «Россия 24»–ը։

Բացի այդ, եկեղեցական ծառայության ընթացքում հարգել են Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի հիշատակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը