Աշխարհ

28.12.2016 10:25


Հնդկաստանում գնացքի 14 վագոն է դուրս եկել երկաթգծից. կան զոհեր և վիրավորներ

Հնդկաստանում գնացքի 14 վագոն է դուրս եկել երկաթգծից. կան զոհեր և վիրավորներ

Հնդկաստանի Կանպուր քաղաքից 50 կմ հեռավորության վրա՝ Ուտար–Պրադեշ նահանգում, ուղևորատար գնացքի 14 վագոն դուրս է եկել երկաթգծից։ Կատարվածի հետևանքով զոհվել է 2 մարդ, մոտ 40-ը՝ տուժել։ Այս մասին հաղորդում է «Times of India»-ն:

Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ։ Դեպքի վայրում փրկարարներ են աշխատում:

Ողբերգական պատահարը կաթվածահար է արել այդ հատվածում գնացքների տեղաշարժը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը