Աշխարհ

28.12.2016 19:20


Ջենիֆեր Լոպեսը հաստատել է Դրեյքի հետ սիրավեպ ունենալու մասին լուրը (լուսանկար)

Ջենիֆեր Լոպեսը հաստատել է Դրեյքի հետ սիրավեպ ունենալու մասին լուրը (լուսանկար)

Մեկ շաբաթ էլ չէր անցել Ջենիֆեր Լոպեսի և Դրեյքի սիրավեպի մասին շշուկների տարածվելուց, երբ երգչուհին շտապել է հաստատել է դրանք՝ «Instagram»–ում լուսանկար հրապարակելով ռեփերի հետ։ Լոպեսի հետևորդները բաժանվել են 2 խմբի՝ ոմանք շնորհավորում են երգչուհուն՝ նոր զուգընկերոջ կապակցությամբ, իսկ ոմանք էլ լուսանկարի տակ նշել են ռեփերի նախկին ընկերուհի Ռիհաննային։ Այս մասին հայտնում է ELLE–ն։

Բանն այն է, որ Ռիհաննային մոտ կանգնած աղբյուրները խոստովանել են, որ երգչուհին շատ հիվանդագին է ընդունել նախկին ընկերոջ նոր սիրավեպը։ Ռիհաննան չի ակնկալել, որ Դրեյքն այդքան շուտ իրեն փոխարինող կգտնի։ Նա նաև ցնցվել է՝ իմանալով նրա նոր ընկերուհու անունը, անգամ հանել է բաժանորդագրությունը Ջեյլոյի օգտահաշվից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը