Կարծիք

28.12.2016 14:14


Մի ամբողջ կուսակցություն Ղարաբաղը հանձնելու ծրագրով գնում է ընտրությունների

Մի ամբողջ կուսակցություն Ղարաբաղը հանձնելու ծրագրով գնում է ընտրությունների

Հետևում եմ Սեյրան Օհանյանի հայտարարության արձագանքին և ապշում․ հիմնական «հակադարձողը» Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունն ու համակիրներն են, չնայած այն բանին, որ մարդն ուղղակի իր տեսակետն է հայտնել՝ առանց որևէ մեկին հիշատակելու կամ իր խոսքն ուղղելու:

Իշխանություններն այս անգամ զարմանալի խոհեմություն են դրսևորել և լռել։ Նույնիսկ Սարգսյան-յուգենտի «առաջնորդը», որ սպառնում էր Սեյրան Օհանյանին «մոխիր դարձնել», ձայն չի հանում։ Բայց, արի ու տես, որ Սեյրան Օհանյանի դեմ պայքարի են նետվել «վաստակաշատ ընդդիմադիրները»։ Ընդ որում, անհասկանալի է, թե որն է նրանց դրդապատճառը։ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին իր ծառայություննե՞րն է առաջարկել Սերժ Սարգսյանին, թե՞ զգացել են, որ Սեյրան Օհանյանի դիրքորոշումը շատ ավելի ընդունելի է հասարակության համար, քան իրենց առաջարկած՝ Ղարաբաղը հանձնելու ծրագիրը:

Ինչևէ, նայում ես, թե ինչպիսի մարազմի են վերածել այս հարցը և զարմանում, թե ինչպես են այս մարդիկ ընտրողներին համոզելու իրենց ձայն տալ։ Եթե իրենց քարոզարշավի գլխավոր մեխը լինելու է փուլային տարբերակով Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելը, ապա Սերժ Սարգսյանն արդեն փորձել է դա անել (տխրահռչակ կազանյան փաստաթուղթը), և Ալիևը նրան մերժել է։ Ի՞նչ է՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի «քի՞փ» է Ալիևի հետ, քան Սերժ Սարգսյանը։ Եթե մարդիկ կողմ լինեն նման ծրագրի, Սերժ Սարգսյանին կտան իրենց ձայները։ ՀԱԿ-ն էլ կարող է միանգամից դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ. այդպես գոնե հնարավորություն կունենան մի երկու մանդատ ստանալու:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը