Աշխարհ

28.12.2016 14:25


Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա չվերթները հետաձգվել են

Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա չվերթները հետաձգվել են

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 28–ին Մոսկվայի օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել են Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղություններով չվերթները։

Ժամը 9:50-ին նախատեսված թռիչքն իրականացվել է 13:40-ին, 10:15-ին նախատեսված թռիչքը՝ 10:50-ին, իսկ 11:45-ի թռիչքն իրականացվելու է 15:15-ին:

Ավելի վաղ «gazeta.ru»–ն հայտնել էր, որ«Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 7 չվերթ, ևս 7-ը հետաձգվել է։ «Շերեմետևոյում» չեղյալ է հայտարարվել 22 չվերթ, 6-ը՝ հետաձգվել։ «Վնուկովո» օդանավակայանի չվացուցակում փոփոխություններ չեն գրանցվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը