Աշխարհ

28.12.2016 18:54


Ռուս աստղերը՝ պատմական «Վիկինգ» սագայի պրեմիերային (ֆոտոշարք)

Ռուս աստղերը՝ պատմական «Վիկինգ» սագայի պրեմիերային (ֆոտոշարք)

Մոսկվայի «Октябрь» կինոթատրոնում դեկտեմբերի 27–ին առաջին անգամ էկրան է բարձրացել Րյուրիկների մասին «Վիկինգ» պատմական սագան, որի ռեժիսորն Անդրեյ Կրավչուկն է։ Հանրությանը ֆիլմը ներկայացնելու համար ժամանել էր դերասան Դանիլա Կոզլովսկին, ով մարմնավորել է գլխավոր՝ իշխան Վլադիմիրի դերը։ Դերասանին ուղեկցել է զուգընկերուհին՝ Օլգա Զուևան։ Այս մասին հայտնում է ЕЛЛЕ-ն։

Ցուցադրության պրեմիերային ներկա է գտնվել նաև գլխավոր՝ իշանուհի Իրինայի դերը մարմնավորած դերասանուհի Սվետլանա Խոդչենկովան։

Աստղային հյուրերի շարքում են եղել նաև Քսենյա Սոբչակը, Չուլպան Խամատովան, Ռենատա Լիտվինովան, Անդրեյ Մալախովը, Ֆիլիպ Կիրկորովը և այլք։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը