Աշխարհ

28.12.2016 16:24


Ջավախքում Գանձայի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 3 հայ տեղափոխվել է հիվանդանոց

Ջավախքում Գանձայի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. 3 հայ տեղափոխվել է հիվանդանոց

Վրաստանում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի տներից մեկում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Գանձայի համայնքապետ Հրանտ Սիրեկանյանը:

«Գանձա գյուղի բնակիչ Գուրգեն Հարությունյանի տանը գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևաքնով ընտանիքի երեք անդամները տուժել են և տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից մեկը երեխա է»:

Սիրեկանյանի խոսքով՝ Հարությունյանների տան 70-80 տոկոսը վնասվել է:

Մանրամասները՝ Tert.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը