Աշխարհ

28.12.2016 16:59


2016-ին Գերմանիայից կամավոր 55 հազ ներգաղթյալ է հեռացել

2016-ին Գերմանիայից կամավոր 55 հազ ներգաղթյալ է հեռացել

2016-ին Գերմանիայից կամավոր 55 հազ ներգաղթյալ է հեռացել։ Այս մասին հայտնում է «Süddeutsche Zeitung»–ը թերթը՝ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունում իր աղբյուրներին հղումով։

Նշվում է, որ ԳԴՀ–ն լքողները փախստականի կարգավիճակ ստանալու հեռանկար չեն ունեցել։ Նրանք հիմնականում բալկանյան երկրների քաղաքացիներ են, որոնց Գերմանիան փախստականի կարգավիճակ չի տալիս, քանի որ այդ երկրներն անվտանգ է համարում բնակության համար։

Գերմանիայից հարկադիր արտաքսված ներգաղթյալների թիվը կազմել է 25 հազ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը