Աշխարհ

29.12.2016 10:23


Սիրիայում ԻՊ ևս մեկ առաջնորդ է ոչնչացվել

Սիրիայում ԻՊ ևս մեկ առաջնորդ է ոչնչացվել

Պենտագոնում հայտարարել են ԻԼԻՊ–ի ևս մեկ առաջնորդի ոչնչացման մասին։ Այս մասին հայտնում է «Ասոշիթեյթեդ փրեսը»՝ ռազմական գերատեսչությունում իր աղբյուրին հղումով։

Նշվում է, որ Աբու Ջանդալ ալ Քուվեյթին սպանվել է Եփրատ գետի մոտակայքում՝ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի արդյունքում։

Ալ Քուվեյթին «ԻՊ մայրաքաղաք» Ռաքքայի ահաբեկիչների շրջանում կարևոր դեմք էր։ Նրա մահվան մասին տեղեկությունները հաստատել են նաև իրենք գրոհայինները։ Այս մասին փոխանցում է «Россия 24»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը