Աշխարհ

29.12.2016 12:58


ՌԴ–ն Ղազախստանին է մատակարարել Սու-30ՍՄ կործանիչների հերթական խմբաքանակը (լուսանկար)

ՌԴ–ն Ղազախստանին է մատակարարել Սու-30ՍՄ կործանիչների հերթական խմբաքանակը (լուսանկար)

Մատակարարված կործանիչների քանակը չի նշվում, իսկ հրապարակված լուսանկարներում երևում են դրանցից երկուսը՝ 05 և 06 համարներով: razm.info–ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության կայքը։

Սա 2015թ. դեկտեմբերին կնքած պայմանագրով Ղազախստանին մատակարարվելիք 7 կործանիչների առաջին խմբաքանակն էր։ Այդ գործարքի արժեքը կազմել էր 10 մլրդ դոլար։

Ավելի վաղ Ղազախստանը ստացել էր 2014 թվականին կնքված պայմանագրով նախատեսված «Իրկուտ» ընկերության արտադրության Սու-30ՍՄ կործանիչների ողջ խմբաքանակը (4 կործանիչ)։

Այս խորագրի վերջին նյութերը