Աշխարհ

29.12.2016 15:22


Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է իր մեկ «անհետ կորած» զինծառայողի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է իր մեկ «անհետ կորած» զինծառայողի մասին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է, հակառակորդը կրել է «մինչև 7 զինծառայողի կորուստ»։

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինծառայողներից մեկի դիակը մնացել է մեր դիրքերում:

razm.info–ն գրում է, որ իր հերթին իր զինծառայողների մեկի «անհետ կորելու» մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն. ըստ հակառակորդի ՊՆ հաղորդագրության՝ «անհետ կորել է» զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն (Qurbanov Çingiz Salman oğlu): Ամենայն հավանականությամբ՝ հենց այդ զինծառայողի դիակն է մնացել հայկական դիրքերում:

Սակայն չնայած իր զինծառայողի կորուստը խոստովանելուն՝ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, թե իբր «հայկական կողմն է դիվերսիոն ներթափանցման փորձ արել»:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը