Աշխարհ

30.12.2016 11:50


Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշանադրվել է հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշանադրվել է հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ

Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նշանադրվել է «Reddit» սոցիալական կայքի հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը:

Սոցիալական կայքերի իր օգտահաշիվներից մեկում Սերենա Ուիլյամսը գրառում է կատարել.

«Նա ծնկի իջավ ու ասաց 4 բառ, որոնց ես պատասխանեցի՝ այո՛»։

Նշանադրման մասին լուրը հաստատել է նաև 33-ամյա նյույորքաբնակ Օհանյանը` ֆեյսբուքյան իր էջում գրելով՝ «Նա ասաց՝ այո՛»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը