Աշխարհ

30.12.2016 11:52


Չինական ակումբը 300 մլն եվրո է առաջարկում «Ռեալին» Ռոնալդուի համար

Չինական ակումբը 300 մլն եվրո է առաջարկում «Ռեալին» Ռոնալդուի համար

«Ռեալի» առաջատար հարձակվող Քրիշթիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հայտնել է, որ մադրիդյան ակումբը խոշոր առաջարկ է ստացել Չինաստանից։ Այս մասին հայտնում է «sports.ru»–ն։

«Չինական ակումբը 300 մլն եվրո է առաջարկում «Ռեալին» Ռոնալդուի համար, իսկ Ռոնալդուին՝ տարեկան ավելի քան 100 մլն եվրո աշխատավարձ։ Բայց փողը դեռ ամեն ինչ չէ. «Ռեալը» նրա կյանքն է»,–ասել է Մենդեշը «Sky Sport Italia»–ի եթերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը