Աշխարհ

01.01.2017 15:25


Ինդոնեզիայում լաստանավ է այրվել. զոհվել է 23 մարդ

Ինդոնեզիայում լաստանավ է այրվել. զոհվել է 23 մարդ

Ինդոնեզիայի զբոսաշրջային նավում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 23 մարդ, ևս 32–ը՝ հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ Ջակարտայի որոնողական ծառայությանը հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նավում մոտ 250 մարդ է եղել, հրդեհը բռնկվել է Ջակարտայի հյուսիսում գտնվող Մուարա Անգկե նավահանգստից դուրս գալուց հետո։ Նավը քարշակել են հետ՝ դեպի նավահանգիստ, և մարդկանց տարհանել։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը