Կարծիք

01.01.2017 19:43


Այդ ի՞նչ ծառայություններ են մատուցել հայրենիքին

Այդ ի՞նչ ծառայություններ են մատուցել հայրենիքին

Գոնե այս տարի այդ մեդալի անունը փոխեն, էլի:
Հետևելով, թե ովքեր են պարգևատրվում «Հայրենիքին մատուցած ծառայունների համար» մեդալով, այն պետք է վերաձևակերպել այսպես՝ «Ձեր ընտանիքին, ձեր բիզնեսներին մատուցած ծառայությունների, երկրի թալանին ակտիվորեն մասնակցելու համար» 1-ին, 2-րդ աստիճանի մեդալ:
ՀՀԿ վերնախավի անդամներին, որոնց երեկ այդ մեդալով պարգևատրեց նրանց առաջնորդը, այդ մարդիկ դոլարով միլիոնատերեր են:

Այդ ի՞նչ ծառայություններ են նրանք մատուցել հայրենիքին:
Հերմինե Նաղդալյանին (որն, ըստ մամուլի, լիքը բիզնեսներ ունի), հավանաբար, նրա համար, որ 100-ամյակին Ծիծեռնակաբերդում կուսակից կանանց հետ հռհռում էր:
Կամ՝ Վահրամ Բաղդասարյանին, երևի, նրա համար, որ մեր կորցրած 800 հեկտարը «անպետք հող» է համարում...
Մյուս ՀՀԿ-ականների մասին էլ չասեմ, էլի, որոնք նույնպես պարգևատրվել են...
Մեր հայրենիք, թշվառ, անտեր, տե՛ս, թե քեզ ովքեր են «ծառայություններ մատուցել»՝ կողոպտելով ընդերքդ, քրքրելով մարմինդ, քչփորելով աչքերդ...
Դիակապտությամբ են զբաղվել, բայց հիմա սրանց «դոշերին» մեդալ են փակցնում...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը