Աշխարհ

03.01.2017 10:18


«Վեսթ Հեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2 (տեսանյութ)

«Վեսթ Հեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում Լոնդոնի «Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին», որը 0:2 հաշվով պարտության է մատնել դաշտի տերերին։

Հանդիպման 15-րդ րոպեին «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Սոֆիան Ֆեգուլին կոպիտ խաղի համար հեռացվել է խաղադաշտից: 2-րդ խաղակեսի 63-րդ րոպեին Ռեշֆորդի փոխանցումից հետո Մատան բացել է հաշիվը, իսկ 78-րդ րոպեին Իբրահիմովիչը կրկնապատկել է այն:

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 65-րդ րոպեին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը