Աշխարհ

03.01.2017 13:35


ԱՄՆ–ում երկվորյակները ծնվել են 2016–ին և 2017–ին

ԱՄՆ–ում երկվորյակները ծնվել են 2016–ին և 2017–ին

ԱՄՆ Արիզոնա նահանգում երկվորյակները 10 րոպե տարբերությամբ ծնվել են Ամանորի գիշերը։ Այս մասին հայտնում է «Sky News»–ը։

Առաջին տղան, որին Սոյեր են անվանակոչել, լույս աշխարհ է եկել 2016–ի դեկտեմբերի 31–ին՝ ժամը 23.51–ին։ Երկրորդը՝ Էվերեթթը, ծնվել է 2017–ի հունվարի 1–ին՝ ժամը 0.01–ին։

Նշվում է, որ նման բան է արձանագրվել նաև Սան–Դիեգոյում, որտեղ երկվորյակ քույրեր են ծնվել 2016–ին և 2017–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը