Աշխարհ

04.01.2017 09:45


Ով է մեղավոր երգչուհի Մրայա Քերիի ամանորյա ձախողման համար (տեսանյութ, ֆոտոշարք)

Ով է մեղավոր երգչուհի Մրայա Քերիի ամանորյա ձախողման համար (տեսանյութ, ֆոտոշարք)

ABC հեռուստաընկերության թողարկած ամանորյա համերգը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Թայմ Սքուերում, սկանդալային է դարձել ամերիկյան երգչուհի Մրայա Քերիի համար:

Նա պետք է կատարեր «Emotions» երգը, սակայն ամենասկզբից չի կարողացել համապատասխանել ձայնագրության հետ: Նա չի երգել, փորձել է հագուստի վրա գտնել բարձրախոսը և թոթվել է ուսերը. այս մասին հայտնում է «ria.ru»-ն:

Երգչուհին բողոքել է, որ չի լսում երաժշտությունը և անընդհատ դադարեցրել է երգելը:

Մրայայի ներկայացուցիչը հայտարարել է «Billboard»-ին, որ շոուի պրոդյուսերները «միտումնավոր են դա կազմակերպել» աստղի դեմ:

Այնուհետև Մրայան սոցիալական ցանցերում ներողություն է խնդրել իր երկրպագուներից՝ արդարանալով, որ կյանքում անհաջողություններ լինում են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը