Աշխարհ

04.01.2017 12:45


«Թվիթթերի» նախագահական օգտահաշիվը Թրամփին հասանելի կլինի երդմնակալության օրը

«Թվիթթերի» նախագահական օգտահաշիվը Թրամփին հասանելի կլինի երդմնակալության օրը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «Թվիթթերի» նախագահական @POTUS (President Of The United States) օգտահաշիվը հասանելի կլինի երդմնակալության օրը՝ հունվարի 20–ին։ Այս մասին հայտնում է «Washington Examiner»–ը՝ Թրամփի՝ սոցցանցերի գծով օգնական Դեն Սքավինոյին հղումով։

Նրա խոսքով՝ օգտահաշիվը կպահպանի 13 մլն հետևորդներին, որոնք մինչև հունվարի 20–ը կարդալու են Բարաք Օբամայի ու նրա թիմի գրառումները, սակայն կսկսի աշխատել դատարկ վիճակում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ @POTUS, @FLOTUS (First Lady Of The United States), @PressSec (մամլո խոսնակ) և @VP (փոխնախագահ) օգտահաշիվները համապատասխանաբար կփոխանցվեն Օբամայի իրավահաջորդին, ԱՄՆ նոր առաջին տիկնոջը, մամլո քարտուղարին և ԱՄՆ փոխնախագահին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը