Աշխարհ

04.01.2017 13:00


«Hollywood»–ը «Hollyweed» փոխածը նկարիչ է եղել

«Hollywood»–ը «Hollyweed» փոխածը նկարիչ է եղել

ԱՄՆ Լոս Անջելեսի բլուրներից մեկի վրայի հայտնի «Hollywood» գրությունը հունվարի 1–ին «Hollyweed» փոխածը նկարիչ Զաք Ֆերնանդեսն է եղել։ Այս մասին հայտնում է «New York Daily News»–ը։ Նրա ընկերը պատմել է, որ Ֆերնանդեսը երկար է պատրաստվել դրան։

«Կարծում էի՝ նա կատակում է,–պատմել է Նիլ Ֆավիլը,–դա անհավանական է. նա այնպես արեց, որ ամբողջ աշխարհը ժպտաց։ Դա զվարճալի է և ոչ ոքի չի վնասել և 95%–ով դրական արձագանք է առաջացրել»։

«Life.ru»–ի փոխանցմամբ «Hollyweed» նշանակում է «սուրբ մարիխուանա»։

Նշենք, որ «Hollywood» գրությունն արդեն վերականգնվել է, իսկ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը