Աշխարհ

05.01.2017 13:00


Չավուշօղլուն Ասադի ուժերին մեղադրել է Սիրիայում հրադադարի խախտման մեջ

Չավուշօղլուն Ասադի ուժերին մեղադրել է Սիրիայում հրադադարի խախտման մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը: «ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ նա խոսել է Սիրիայում հաստատված հրադադարի, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցերի մասին:

Ըստ նրա պնդումների՝ հրադադարը փորձում են խախտել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցերը: Վերջիններիս Չավուշօղլուն զգուշացրել է, որ եթե նրանք շարունակեն նման գործողություններ ձեռնարկել, ապա Սիրիայի իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-ին կայանալիք բանակցություները կարող են տեղի չունենալ:

Հրադադարի խախտման մեջ Թուրքիայի արտգործնախարը մեղադել է նաև «Հըզբոլլահ» խմբավորմանը և շիական մի շարք այլ խմբավորումների: Նա կոչ է արել Իրանի Իսլամական Հանրապետությանը շիա խմբավորումների վրա համապատասխան ճնշում գործադրել:

Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ Թուրքիան Ռուսաստանի Դաշնությանը իրազեկել է, որ պաշտոնական Անկարան երբեք բանակցային սեղանի շուրջ չի նստի Սիրիայի քրդական ուժերի հետ և վերջիններս չպետք է մասնակցեն Աստանայում կայանալիք բանակցություններին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը