Աշխարհ

05.01.2017 19:33


Որն է կենդանակերպի ձեր նշանին համապատասխանող քարը (ֆոտոշարք)

Որն է կենդանակերպի ձեր նշանին համապատասխանող քարը (ֆոտոշարք)

Կանանց ամենասիրելի ընկերները զարդերն են։ Նրանք դարձնում են ցանկացած կերպար շքեղ և լիարժեք։ ELLE-ն ներկայացրել է գեղեցիկ զարդերի ցանկ՝ կենդանակերպի նշաններին համապատասխան։

Խոյեր. ադամանդ

Խոյերն առանձնանում են իրենց նպատակասլացությամբ և համառությամբ, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ նրանց համապատասխանող զարդն ադամանդն է:


Ցուլեր. վարդագույն քվարց

Ցուլերի համար ամենացանկալին վարդագույն քվարցն է՝ իրենց պես զգայուն և հուզական, ինչպես նաև համառ և պրակտիկ:

Երկվորյակներ. մարգարիտ

Մարգարիտը երկվորյակների համար թալիսման է՝ սիրո մեջ հիասթափություններ ապրելուց զերծ պահելու նպատակով:

Խեցգետիններ՝ տուրմալին

Խեղգետինների համար ամենակարևորը տունն ու ընտանիքն են, այդ պատճառով էլ նրանց համապատասխանում է տուրմալինը:

Առյուծներ. ցիտրին

Ցիտրինը համարվում է հավատարմության և ուժեղ կամքի խորհրդանիշ, որոնք էլ արտահայտում են առյուծների խառնվածքի գլխավոր գծերը:

Կույսեր. սափֆիր

Կույսերը համարվում են ամենախելացի մարդիկ, այդ պատճառով էլ նրանց համապատասխանում է իմաստուն սափֆիրը:

Կշեռքներ. կորալ

Կորալն ուղղորդող ուժ ունի, այդ պատճառով էլ այն լավագույնն է տատանվող կշեռքների համար:

Կարիճներ. տոպազ

Կարիճները հակված են դեպրեսիվ իրավիճակների, իսկ դրանցից խուսափելու համար նրանց կօգնի տոպազը:

Աղեղնավորներ. ռոդոլիտ

Նրանց հատուկ են կենսուրախությունն ու հմայքը, ինչի խորհրդանիշն էլ համարվում է ռոդոլիտը:

Այծեղջյուրներ. պրազեոլիթ

Ամբիցիաներով լի այծեղջյուրների համար ամենահամապատասխանը պրազեոլիթն է:

Ջրհոսներ. ամետիստ

Անկանխատեսելի և իրենց որոշումներում բոլորին մշտապես զարմացնող ջրհոսների համար հաջողակ թալիսման է ամետիստը:

Ձկներ. կապույտ սափֆիր

Հոգևոը թռիչք և երազկոտություն արտահայտող սափֆիրը ձկներին ամենահամապատասխան զարդն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը