Աշխարհ

06.01.2017 10:55


Ռուսական Տու-154 օդանավը վթարային վայրէջք է կատարել․ շարժիչում անսարքություն է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռուսական Տու-154 օդանավը վթարային վայրէջք է կատարել․  շարժիչում անսարքություն է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռուսական Տու-154 օդանավը վթարային վայրէջք է կատարել Յակուտիայում։ Ինչպես հայտնում է «lenta.ru»-ն, վթարային վայրէջքի կադրերը համացանցում հրապարակվել են «360» հեռուստաալիքի կողմից:

Օդանավը պատկանում է «Ալրոսա» ավիաընկերությանը․ այն Միրնի քաղաքից ուղևորվում էր Նովոսիբիրսկ:

Թռիչքից որոշ ժամանակ անց շարժիչներից մեկում անսարքություն է հայտնաբերվել, և օդանավի անձնակազմը վթարային վայրէջք կատարելու որոշում է կայացրել։

Օդանավում եղել է ավելի քան 100 մարդ․ տուժածներ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը