Աշխարհ

06.01.2017 12:45


Բելառուսում սպանվել է ուղղափառ եկեղեցու մայրապետը

Բելառուսում սպանվել է ուղղափառ եկեղեցու մայրապետը

Հունվարի 6–ի գիշերը Բելառուսում սպանվել է Սուրբ Կսենիև ուղղափառ եկեղեցու մայրապետ Վասիլիսան։ Այս մասին հայտնում է «Sputnik Беларусь»–ը։

«Ես կարող եմ հաստատել այն փաստը, որ մայր Վասիլիսան սպանվել է։ Ամենայն հավանականությամբ, նրա վրա հարձակվել է վանական հիվանդ քույրերից մեկը»,–պատմել է բելառուսական ուղղափառ եկեղեցու մամլո խոսնակ Սերգեյ Լեպինը։

Իրավապահ մարմինները նույնպես հաստատել են այդ տեղեկատվությունը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հայտնի է, որ մայրապետ Վասիլիսան Բելառուս էր տեղափոխվել Ուկաինայից 2004–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը