Աշխարհ

06.01.2017 15:53


Օբամայի դիմանկարը հայտնվել է թուրք ահաբեկչի որոնման պաստառին (լուսանկար)

Օբամայի դիմանկարը հայտնվել է թուրք ահաբեկչի որոնման պաստառին (լուսանկար)

Թուրքական թերթերից մեկի աշխատակիցները հրապարակել են Բարաք Օբամայի նկարը ահաբեկչի դիմանկարի կողքին, ով հունվարի 1–ի գիշերը ստամբուլյան «Reina» գիշերյշային ակումբում հարձակում էր իրագործել: Պարբերականի հեղինակները լուսանկարի տակ գրել են՝ «Մարդասպանի ամենահստակ պատկերը»: Կոլաժը տարածվում է տեղի սոցիալական ցանցերով։ Այս մասին հայտնում է «vesti.ru»-ն:

Ստորև ներկայացված լուսանկարը թուրք լրագրողների արձագանքն է այն շշուկներին, որ Ստամբուլում ամանորյա ահաբեկչությունը կազմակերպված է եղել ԱՄՆ-ի իշխանությունների աջակցությամբ:

Բացահայտ է, որ «Yeni Akit» պարբերականի աշխատակիցները չեն կասկածում, որ դա այդպես էլ կա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը