Աշխարհ

07.01.2017 11:53


Էրդողան. «Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում»

Էրդողան. «Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի անվտանգության ապահովման գործում կարևորել է Նախիջևանի և մի շարք անդրսահմանային տարածքների դերը: Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Քեչիյորենի մետրոպոլիտենի բացման ժամանակ ելույթ ունեցած Էրդողանը անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին: Նշել է, որ իրենց շատ լավ հայտնի է երկրի ներսում կատարվող ահաբեկչական գործողությունների և Սիրիայում ու Իրաքում ընթացող գործընթացների միջև կապը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

«Եթե մենք այդ սպառնալիքներն այնտեղ չկանխենք, նաև մեր սեփական տանը խաղաղ ու երջանիկ ապրելու հնարավորություն չենք ունենա: Մենք ստիպված ենք մեր երկրին ուղղված սպառնալիքները արմատախիլ անել հենց իրենց ծագման օջախում: Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Գազիանթեպում, այլ Հալեպում, ոչ թե Հաթայում, այլ Իդլիբում, ոչ թե Մերսինում, այլ Կիպրոսում, ոչ թե Կարսում, այլ Նախիջևանում, ոչ թե Արթվինում, այլ Բաթումիում, ոչ թե Թրակիայում, այլ Բալկաններում: Հիշենք սա», - ասել է Էրդողանը:

Այս խորագրի վերջին նյութերը