Աշխարհ

07.01.2017 13:25


Մոսկովյան հյուրանոցից 70 մարդ է տարհանվել ռումբի մասին ահազանգից հետո

Մոսկովյան հյուրանոցից 70 մարդ է տարհանվել ռումբի մասին ահազանգից հետո

Մոսկվայի հարավ–արևելքում գտնվող հյուրանոցից մոտ 70 մարդ է տարհանվել ռումբի մասին ահազանգից հետո։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ իրավապահ մարմիններում իր աղբյուրին հղումով։

Նա նշել է, որ ուժային կառույցներում ահազանգ է ստացվել այն մասին, Ժուլեբինսկի ծառուղում գտնվող հյուրանոցում ռումբ կա։

Ներկայումս դեպքի վայր են մեկնել կինոլոգներ։ Պաշտոնապես այդ տեղեկատվությունն առայժմ չի հաստատվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը