Լրահոս

08.11.2010 14:39


Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին կարող եք գտնել նաև «Facebook»-ում

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին կարող եք գտնել նաև «Facebook»-ում

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը էջ է բացել «Facebook» սոցիալական ցանցում։ Այնտեղ տեղադրված են նկարներ, տեսանյութեր և նորություններ Վինձորների դինաստիայի մասին։ Յուրաքանչյուր գրանցված մարդ կարող է հաղորդագրություն ուղարկել թագուհուն, սակայն ավելացնել ընկերների ցուցակի մեջ չի կարող։ Այդ գործողությունն արգելափակված է։

Բրիտանիայի 84-ամյա թագուհին աշխուժորեն օգտվում է համացանցից։ Նա նաև ունի էլեկտրոնային հասցե, ինչպես նաև էջ «Youtube»-ում և «Twitter»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը