Կարծիք

08.01.2017 17:33


Ահա՛ այսպիսի «Մեծ Ավետիս»...գործազուրկների ընտանիքի համար

Ահա՛ այսպիսի «Մեծ Ավետիս»...գործազուրկների ընտանիքի համար

Վերջին օրերին էնքան գրեցի՝ «Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս», որ քիչ առաջ «Ավետիսը» եկավ։
Փոխադարձ հաշվարկների ակտը բերեցին, որ ստորագրեմ դեկտեմբեր ամսվա ընթացքում օգտագործած գազի համար:
Ասացին՝ գազի գինը քանի որ իջել է, պետք է անցած տարվա ծախսած գազի հաշիվը փակվի:
- Հա ի՞նչ, ընդամենը 7 դրամ չի՞ իջել,-հարցրի ես:
- Չէ, 8 դրամ,- պատասխանեցին:
Ակտի տակ բաշխեցի ստորագրությունս ու սարսափահար եղա...Ո՞նց թե 35133 դրամ...Ախր, էս չորսքայլանոց տանը իսկի չենք էլ տաքացել, սըրթսըրթալով ապրել ենք, ու հիմա էդքան գումա՞ր է կազմել...
Ահա՛ այսպիսի «Մեծ Ավետիս»...գործազուրկների ընտանիքի համար: Ժամանակին ամուսնուս հազար անգամ ասացի՝ եթե մեծ պալատ ունենայինք, էսքան հո չէի՞նք մուծի: Չլսեց, էլի, չլսե՛ց ինձ։
Տեսնենք՝ հունվարը ոնց ենք հանում «իջած սակագնով»...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը