Լրահոս

08.11.2010 14:42


Հայաստանում գնահատում են խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում

Անդրադառնալով նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած Միլի Մեջլիսի ընտրություններին՝ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ արդյունքները բոլորի համար, կարծես թե, սպասելի էին: Այնուհանդերձ, բանախոսը ընդգծել է մեկ նրբություն. «Եթե նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին ընտրողների մոտ 65%-ը, այս անգամ, նախնական տվյալներով, գրանցվել է ոչ ավելի քան 50% մասնակցություն»։ Նա ամոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների իրական թիվը 30-35%-ից չի անցնում:

Գագիկ Հարությունյանը նշել է, որ արդեն իսկ տեղեկություն կա, որ Ադրբեջանում ընտրությունների արդյունքում Միլի Մեջլիս են անցել երկրի իշխող կուսակացության մոտ 70 անդամ, այդ թվում նաև նախագահ Իլհամ Ալիևի կինը:

Այս խորագրի վերջին նյութերը