Աշխարհ

09.01.2017 10:28


Մոսկվան ծրագրում է նվազեցնել նավթի արտահանումը դեպի Բելառուս

Մոսկվան ծրագրում է նվազեցնել նավթի արտահանումը դեպի Բելառուս

ՌԴ էներգետիկայի նախարարը ծրագրել է 2017թ. առաջին եռամսյակում 12%–ով նվազեցնել նավթի արտահանումը դեպի Բելառուս։ Այս մասին հաղորդում է «Коммерсантъ»–ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Ինչպես հաղորդում է պարբերականը, համաձայն ժամանակացույցի, որը դեկտեմբերի 28–ին տրամադրված է եղել Միսնկին՝ ծանոթանալու նպատակով, 2017թ. առաջին 3 ամիսներին մատակարարման ծավալը կազմելու է 4 միլիոն տ՝ ծրագրված 4,5 միլիոն տ–ի փոխարեն։

Նշվում է, որ արտահանման նվազումը կապված է այն բանի հետ, որ մինչև անցյալ տարվա վերջը կողմերին այդպես էլ չի հաջողվել լուծել Մինսկի՝ գազի պարտքը վճարելու հարցը։ Բելառուսը հայտնել է իր անհամաձայնությունը ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին դեպի երկրիր նավթի մատակարարման նոր ծրագրի վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը