Աշխարհ

09.01.2017 11:00


Ֆրանսիայում ոստիկանությունը սառած ներգաղթյալներից խլում է վերմակները (տեսանյութ)

Ֆրանսիայում ոստիկանությունը սառած ներգաղթյալներից խլում է վերմակները (տեսանյութ)

Ցուրտը պատել է նաև Եվրոպան։ Անոմալ ցածր ջերմաստիճանի պատճառով Հին աշխարհում մահացել է ավելի 20 մարդ։ Առաջին հերթին տուժում են ներգաղթյալներն ու անտունները։ Նրանց համար կազմակերպում են տաքանալու հատուկ վայրեր։

Օրինակ՝ Իտալիայում որոշել են այս գիշեր չփակել մետրոն։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է, կարող է գալ տաքանալ և սնվել այնտեղ։ Իսկ Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել։ «Բժիշկներ՝ առանց սահմանի» կազմակերպությունը պարզել է, որ ոստիկանությունը ներգաղթյալներից խլում է վերմակները։ Սերբիայում ամբողջությամբ սառել են Սավա և Դունայ գետերը, դադարեցվել է նավարկությունը։

Վատ եղանակներ են նաև օվկիանոսից այն կողմ։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ–ում բառացիորեն ձնապատվել են տասնյակ նահանգներ, այդ թվում՝ Նյու Յորքը, Կալիֆոռնիան և Հյուսիսային Քարոլինան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը