Աշխարհ

09.01.2017 13:01


Փարիզում 16 մարդ է ձերբակալվել Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով

Փարիզում 16 մարդ է ձերբակալվել Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով

Փարիզի ոստիկանությունն առնվազն 16 մարդ է ձերբակալել 2016–ի հոկտեմբերին հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով։ Այս մասին հատնում է «Europe 1»–ը։

Ոստիկանությունն առավոտյան ժամը 6-ից հատուկ գործողություն է սկսել Փարիզում, Նիսում և Ռուանում: Ձերբակալվածները կալանքի տակ կմնան առայժմ 96 ժամ։ Նշվում է, որ նրանք անապահով շրջանների բնակիչներ են, ինչպես նաև գնչուներ, որոնք կրկնահանցագործ են համարվում:

Հիշեցնենք՝ դիմակավորված տղամարդիկ ատրճանակների սպառնալիքով 11 մլն դոլար արժողությամբ զարդեր էին տարել Քարդաշյանից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը