Աշխարհ

10.01.2017 10:40


Թրամփի հաղթանակից հետո ռուս միլիարդատերերի կարողությունն ավելացել է 29 մլրդ դոլարով

Թրամփի հաղթանակից հետո ռուս միլիարդատերերի կարողությունն ավելացել է 29 մլրդ դոլարով

Ռուս միլիարդատերերի ամբողջական կարողությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ավելացել է 29 միլիարդ ԱՄՆ դոլարով։ Այս մասին գրում է «Forbes»–ը։

Պարբերականի տվյալներով՝ այդ աճը պայմանավորված է ռուբլու ամրապնդմամբ և ռուսական արժեթղթերի բարձրացմամբ։

НОВАТЭК ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնի ակտիվների արժեքը, ինչպես նշվում է, 2016թ նոյեմբերի 8–ից աճել է 1,9 միլիարդ դոլարով։ Այդկերպ, պարբերականի գնահատմամբ, վերջինիս կարողությունը կազմում է 18,2 միլիարդ դոլար։ Միխելսոնը գլխավորում է 2016թ. ամենահարուստ ռուս ձեռներեցների ցուցակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը