Աշխարհ

10.01.2017 10:31


Վանդալներն այլանդակել են Մեսսիի արձանը (լուսանկար)

Վանդալներն այլանդակել են Մեսսիի արձանը (լուսանկար)

Բուենոս–Այրեսում անհայտ անձինք կտրել են արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի արձանի վերին կեսը։ Քաղաքի իշխանությունների հաղորդմամբ՝ վանդալների գրոհից հետո մնացել են միայն ֆուտբոլիստի ոտքն ու գնդակը։

Բուենոս–Այրեսի իշխանություններն արդեն աշխատում են արձանը վերականգնելու ուղղությամբ։

Պուերտո–Մադերոյում Մեսսիի այդ արձանը տեղադրվել էր 2016–ի հունիսի վերջին, երբ արգենտինացիներն Ամերիկայի գավաթի խաղարկությունում պարտվեցին Չիլիին, իսկ Մեսսին հայտարարեց, որ հեռանում է հավաքականից։ 1,5 ամիս անց նա որոշեց նորից խաղալ ազգային հավաքականում։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը