Աշխարհ

10.01.2017 10:45


Ցիպրասն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ցիպրասն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույց են ունեցել։

«Anadolu»–ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Կիպրոսի հարցը։ Զրուցակիցներն ընդգծել են՝ հարկավոր է կառուցողական մոտեցում ցուցաբերել դրական արդյունքի հասնելու համար։

Նշենք, որ Ժնևում հունվարի 9-ին մեկնարկել են Կիպրոսի երկու հատվածների առաջնորդներ Նիկոս Անաստասիադիսի ու Մուսթաֆա Աքընջըի մասնակցությամբ բանակցությունները, որոնք ավարտվելու են հունվարի 11-ին։

Ենթադրվում է, որ բանակցությունների արդյունքներով ձևավորվելու է խնդրի լուծման «ճանապարհային քարտեզ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը