Աշխարհ

10.01.2017 16:50


Ամենալավը դեռ առջևում է. կանխատեսումներ 2017թ. համար (լուսանկարներ)

Ամենալավը դեռ առջևում է. կանխատեսումներ 2017թ. համար (լուսանկարներ)

Ընդամենը օրեր առաջ թևակոխեցինք նոր 2017թ.՝ հետևում թողնելով անցյալ տարվա բոլոր իրադարձությունները։ Հրե աքաղաղի տարին խոստանում է լինել հիշարժան և հաջողակ։ Ի՞նչ արժե սպասել նրանից։ ELLE–ն կանխատեսումներ է ներկայացրել 2017–ի համար։

Եթե դուք երազում եք լռության և հանգստության մասին, ապա պետք է հիասթափեցնենք ձեզ. Նոր տարին լինելու է բավականին բուռն։ Ակտիվ և համարձակ մարդկանց համար իսկական ժամանակն է նոր և հետաքրքիր նախագծեր առաջ քաշելու համար։

2017–ը բերելու է եռանդուն տրամադրություն, ուժեղ էներգիա և դրական լիցքեր։ Հարկ է հիշել, որ Հրե աքաղաղն օգնելու և աջակցելու է համարձակ և նպատակասլաց մարդկանց, ովքեր իրենց բնույթով «առաջնորդներ» են։

Ֆինանսական կարգավիճակ

2017–ին անհրաժեշտ է ամենայն ուշադրությամբ վերաբերվել գումարին և չվատնել այն անտեղի։ Առաջին կիսամյակում խորհուրդ չի տրվում կնքել ռիսկային ֆինանսական գործարքներ։ Դրանք կարող են բարդություններ առաջացնել հետագայի համար։ Ավելի հանգիստ և կայուն իրավիճակ է սպասվում աշնանը։ Այդ ժամանակ խրախուսվում են ներդրումներն ու խոշոր գնումները։ Աշխատեք մեծ գումարներ չվերցնել պարտքով։ Հաջողությունը կայցելի գործարարներին և այն մարդկանց, ովքեր վճռական քայլեր կձեռնարկեն։

Կարիերա

Նրանց համար, ովքեր կառուցում են կարիերա, տարին հաջողակ է լինելու։ Հատկապես գործնական և անձնական հարաբերություններ հաստատելու հարցում։ Կարելի է նոր մասնագիտություն ձեռք բերել և հասնել մեծ բարձունքների այդ բնագավառում։ Կարող եք փոխել աշխատավայրը։ Ամեն ինչ կգօրծի հօգուտ. կարևորը սեփական ուժերին հավատալն է։ Անհրաժեշտ է ուշադիր լինել գործընկերների հետ շփման հարցում։ Մի՛ վստահեք նրանց այնպես, կարծես նրանք ձեր ընկերներն են։

Հարաբերություններ

Հարաբերությունների հարցում տարին բավականին հետաքրքիր և հեռանկարային է լինելու։ Եթե նախկինում ձեր ճանապարհին արժանի զուգընկերներ չէին հանդիպում, ապա այս տարի դուք նրանց անպայման կհանդիպեք։ Ակա՛նջ դրեք ձեր սրտին. այն կօգնի ձեզ ճիշտ ընտրություն կատարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը