Աշխարհ

10.01.2017 15:35


Անհայտ անձը կրակ է բացել հույն ոստիկանների ավտոբուսի ուղղությամբ

Անհայտ անձը կրակ է բացել հույն ոստիկանների ավտոբուսի ուղղությամբ

Հունաստանում անհայտ անձը Կալաշնիկով ինքնաձիգից կրակ է բացել հատուկջոկատային ոստիկանների ավտոբուսի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «izvestia.ru»–ն՝ տեղական ԶԼՄ–ին հղումով։

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 10–ին, Աթենքի կենտրոնական Տրիկուպիս փողոցում՝ Համահունական սոցիալիստական շարժում կուսակցության շտաբ–բնակարանի մոտ։

Փամփուշտներից մեկը դիպել է ավտոբոսի ճակատային ապակուն, տուժել է 1 ոստիկան, որը հոսպիտալացվել է։

Հրաձիգը թաքնվել է։ Տեղի ոստիկանությունն այժմ նրան է որոնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը