Աշխարհ

10.01.2017 16:00


Քիմ Քարդաշյանին փորձել է կողոպտել նրա անձնական վարորդը

Քիմ Քարդաշյանին փորձել է կողոպտել նրա անձնական վարորդը

Ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի՝ 2016թ. հոկտեմբերին Փարիզում տեղի ունեցած կողոպուտի հարցով ֆրանսիական ոստիկանության կողմից ձերբակալված 17 մարդու թվում է եղել նաև նրա անձնական վարորդը։ Իշխանությունները ենթադրում են, որ հենց վարորդն է հուշում տվել գողերին։ Այս մասին հաղորդում է «Metro»–ն։

Նա եղել է այն տրանսպորտային ծառայության աշխատակիցը, որը փոխադրել է աստղին Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում։

Հետաքննության տվյալներով՝ հենց այդ անանուն տղամարդն է հայտնել գողերին, որ հոկտեմբերի 2–ի՝ լույս 3–ի գիշերը Քարդաշյանը լինելու է առանց անձնական թիկնապահի։ Հեռուստաաստղն ուղարկել էր նրան իր քույրերին՝ Քլոեին և Քորթնիին փարիզյան գիշերային ակումբներից մեկում ուղեկցելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը