Աշխարհ

10.01.2017 17:35


Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի կայքը հաղորդել է Եղիսաբեթ 2–րդի մահվան մասին (լուսանկար)

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի կայքը հաղորդել է Եղիսաբեթ 2–րդի մահվան մասին (լուսանկար)

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայքը հաղորդել է 90-ամյա Եղիսաբեթ II–ի մահվան մասին։ Հրապարակումից կարճ ժամանակ անց այդ նյութը հեռացվել է, սակայն համացանցի օգտատերերը հասցրել են սքրինշոթեր անել։

Պորտալի ղեկավարությունը որևէ մեկնաբանություն չի թողել։ Որոշ օգտատերեր ենթադրում են, որ այդ լռությունը վկայում է միապետերի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության մասին, որը որոշել են ժամանակավոր կերպով թաքցնել հանրությունից։

Ավելի վաղ միանգամից մի քանի բրիտանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հաղորդվել թագուհու թույլ առողջության մասին։ Լրագրողների տվյալներով՝ Եղիսաբեթը վատ ինքնազգացողության պատճառով առաջին անգամ բաց է թողել սուրբծննդյան ժամերգությունը։ Սակայն չի բացառվում նաև, որ մահվան մասին տեղեկատվությունը կայքը կոտրելու արդյունք լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը