Քաղաքական

11.01.2017 00:09


Անբարոյական ենք համարում զոհված հայորդիների հիշատակի օրը ընտրությունների անցկացումը

Անբարոյական ենք համարում զոհված հայորդիների հիշատակի օրը ընտրությունների անցկացումը

Հայրենակիցներ, գործող վարչախումբը իր ապազգային քաղաքականության արդյունքում հասցրել է լուրջ հարված հասցնել մեր ազգային արժեհամակարգին, ոտնահարելով ժողովրդի կողմից սրբություններ ընկալվող հիշատակի օրեր:

Այժմ ևս, հերթական անգամ, երբ ժողովուրդը սույն թվականի ապրիլի 2-ին պետք է ցավով նշեր «ապրիլյան քառօրյա պատերազմի» ժամանակ զոհված հարյուրից ավել հայորդիների զոհվելու տարելիցը, գործող վարչախումբը հայտարարել է ազգային ժողովի ընտրությունների օր, դրանով մեկ անգամ ևս փաստելով իր ապազգային բնույթը:

Անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներով են ամրապնդված հենց այդ օրը ԱԺ ընտրություն անցկացնելու որոշումը, մենք անհարիր, ավելին՝ անբարոյական ենք համարում զոհված հայորդիների հիշատակի օրը նման համապետական միջոցառման անցկացումը:

«Ազատամարտիկների դաշինքի» վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը