Աշխարհ

11.01.2017 09:58


Օբաման շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին իր հրաժեշտի խոսքում

Օբաման շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին իր հրաժեշտի խոսքում

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթն սկսել է ամերիկացիներին ուղղված շնորհակալական խոսքերով՝ իրեն աջակցելու ու հավատալու համար։ Սպիտակ տունն առցանց հեռարձակել է ուղերձը։

«10 օրից աշխարհը կտեսնի մեր ժողովրդավարության գերազանց յուրահատկությունը՝ իշխանության խաղաղ փոխանցումը մի նախագահից մյուսին»,– ասել է Օբաման՝ հավելելով, որ իր վարչակազմը կապահովի իշխանության՝ որքան հնարավոր է՝ սահուն փոխանցում։

Եզրափակիչ ելույթը տեղի է ունեցել Չիկագոյում, որտեղ նրա ու Միշելի համար ամեն ինչ սկսվել է։ Չիկագոյում է նա առաջին անգամ ելույթ ունեցել 2008–ի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը