Աշխարհ

11.01.2017 11:15


Զախարովան նշել է, որ Օբաման 9 օր ունի աշխարհը կործանելու համար

Զախարովան նշել է, որ Օբաման 9 օր ունի աշխարհը կործանելու համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը 9 օր ունի աշխարհը կործանելու համար. Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարի 20–ին։

«Ամեն օր ես կարդում եմ Վաշինգտոնից ստացված նորությունները. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ, զենիթահրթիռային համալիրների մատակարարումներ սիրիացի գլուխ կտրողներին, միանգամայն անիմաստ ու վնասակար գործողություններ արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում։ Աստված աշխարհը ստեղծեց 7 օրում, Օբաման դրանից 2 օր ավելի ունի այն կործանելու համար»,–«Ֆեյսբուքի» իր էջում գրել է Զախարովան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը