Աշխարհ

11.01.2017 18:40


Ամալ Քլունին այլևս չի կարողանում թաքցնել իր հղիությունը (լուսանկարներ)

Ամալ Քլունին այլևս չի կարողանում թաքցնել իր հղիությունը (լուսանկարներ)

Լրագրողները վերջին տարվա ընթացքում մշտապես կանխատեսում էին Ջորջ և Ամալ Քլունիների մոտալուտ ամուսնալուծությունը, որի հիմնական պատճառն այն էր, որ Ջորջ Քլունին կտրականապես հրաժարվում էր երեխա ունենալուց. այս մասին հայտնում է ELLE–ն։ Սակայն թվում է, որ Ամալին հաջողվել է մտքափոխել ամուսնուն։ Հունվար ամսվա սկզբին համացանցում տարածվել էր հայտնի փաստաբանի հղիության մասին լուրը. ընդ որում՝ ինչպես վստահեցնում էր «Daily Star» պարբերականը, աստղային զույգը երկվորյակների է սպասում։

Անձամբ ամուսինները ոչ մի կերպ չեն մեկնաբանում լրագրողների հայտարարությունները, սակայն համացանցում հայտնված վերջին լուսանկարն ամեն ինչ ասում է։ Լոնդոնում «The White Helmets» ֆիլմի պրեմիերայի ժամանակ անգամ «Dolce & Gabbana»–ի լայն զգեստը չի կարողացել թաքցնել Ամալի կլորացած փորիկը։

Այսպես թե այնպես, չնայած ամուսինների լռությանը՝ գաղտնիքը, միևնույն է, բացահայտվել է։ Շուտով Հոլիվուդում երջանիկ ծնողների թիվը կավելանա ևս երկուսով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը