Աշխարհ

11.01.2017 12:30


Թուրքիան պատ կկառուցի Հայաստանի հետ սահմանին

Թուրքիան պատ կկառուցի Հայաստանի հետ սահմանին

Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ իր սահմանները պատրաստվում է պարսպապատել: Ներկայումս նմանատիպ պատ կառուցվում է թուրք-սիրիական սահմանին: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ T24–ին հղումով։

Երկրի քաղաքական կուլիսներում տարվող քննարկումների համաձայն՝ Թուրքիայի Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ՝ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան հարևանների հետ իր սահմանները պարսպապատում է ահաբեկչության և մաքսանենգ ճանապարհով սահմանախախտումների դեմ պայքարի շրջանակներում։

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը