Աշխարհ

11.01.2017 14:11


Մեկնարկել են Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների վարժանքները

Մեկնարկել են Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների վարժանքները

Հայաստանի «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների ավելի քան 1000 զինծառայողների անհատական պատրաստության մեկամսյա վարժանքները: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Դաշտային ելքը սկսվել է ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգումից, 30-100 կմ երթի իրականացումից: Մշակվել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գրոհի հետ մղման առաջադրանքներ:

Ուշադրություն են դարձվում գիշերային և ցերեկային ժամերին կրակային, մարտավարական, բժշկական, հատուկ պատրաստության և մարտական մեքենաներ վարելու ժամանակ ստորաբաժանումների զինծառայողների գործողություններին:

Մանրամասները՝ razm.info–ում։

Այս խորագրի վերջին նյութերը