Աշխարհ

11.01.2017 15:35


Գազի պայթյուն Սարատովում. տուժածների թիվն ավելանում է (տեսանյութ)

Գազի պայթյուն Սարատովում. տուժածների թիվն ավելանում է (տեսանյութ)

ՌԴ Սարատովի՝ Մոսկովյան խճուղու Տվերսկայա փողոցում գտնվող բազմահարկ շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 11 մարդ է տուժել։ Այնուհետև 250 քմ տարածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է «vetsi.ru»–ն՝ երկրի Առողջապահության նախարարությանը հղումով։ Տուժածներից մի քանիսը բողոքել է արյան բարձր ճնշումից։

Հոսպիտալացվել է 7 մարդ, այրվածքներ ստացածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում. ներկայումս բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Հոսպիտալացվածներից 2–ը 8 և 12 տարեկան է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը